ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
07.05.2013

Ախալցխայի Փոքր Պամաճ և Սուխլիս գյուղերում նշվեց Սբ. Գևորգ զորավարի տոնը
Ամեն տարի մայիսի 6-ին Ախալցխայի շրջանի հայերն ու վրացիները մեծ շուքով նշում են Սբ Գեւորգ զորավարի տոնը: Այս տարի եւս բացառություն չեղավ: Վաղ առավոտվանից մարդիկ ոտքով եւ մեքենաներով այցելում էին Սուխլիս գյուղում Սբ. Գեւորգ զորավարի պատվին կառուցված մատուռ:
Հասարակություն
07.05.2013

Հայրապետական այց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ
Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ` հրավերով թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի:
ՀՀ սփյուռքի նախարարություն
07.05.2013

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին
Մայիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիայի Հարավային շրջանի Բոշ դյու Ռոնի մարզի խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասսին, Մարսելի քաղաքապետարանի ավագանու անդամ, հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի անդամ Պասկալ Շամասյանին և Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի վարչության խորհրդի ատենապետ, բժիշկ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի ատենապետ, Մարսելի Մայր եկեղեցու վարչության նախագահ   Ռոբերտ Ազիլազյանին:
Քաղաքականություն
07.05.2013

ԱԳ նախարարն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը
Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի պատվիրակությանը՝ դեպարտամենտի գլխավոր խորհրդի փոխնախագահ Քրիստոֆ Մասի գլխավորությամբ:
Հայտարարություններ
06.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՍԻՐՈ ԱՂԲՅՈՒՐ
Մայիսի 7-ին ժամը 18.00-ից «Дом русской книгы»  («Ռուսական գրքի տուն») խանութ-սրահում (հասցեն՝ Երեվան, Մաշտոցի պողոտա 37/22) տեղի կունենա հանդիպում «Հայաստանը սիրո աղբյուր»  գրքի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի հետ:
Մշակույթ
06.05.2013

«Հայացք» երիտասարդական կինոփառատոնում մրցանակներ շնորհվեցին 4 անվանակարգերի հաղթողներին
Հենրիկ  Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում  մայիսի 5-ին ամփոփվել են կարճամետրաժ ֆիլմերի «Հայացք» երիտասարդական փառատոնի արդյունքները:
Մշակույթ
06.05.2013

Երգեհոնի համաշխարհային օրը Հայաստանում կնշվի Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակին նվիրված համերգով
Փարիզի Աստվածամոր տաճարի 850 ամյակի շրջանակներում մայիսի 6-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը  կնշվի Երգեհոնի համաշխարհային օրը:
Սփյուռք
06.05.2013

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԻՍՐԱՅԷԼԸ ԿԸ ՀՐԱՒԻՐԷ ՃԱՆՉՆԱԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆԸ
Երուսաղէմի Հայոց Պատրիարք Նուրհան Արք. Մանուկեան Իսրայէլի իշխանութիւններուն հասցէագրուած ուղերձով մը կոչ կ՚ընէ ճանչնալու Հայոց Ցեղասպանութիւնը:
Սփյուռք
06.05.2013

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՄՕՏԷՆ ԿԸ ՀԵՏԵՒԻ ՀԱԼԷՊԻ ՅՈՅՆ ԵՒ ԱՍՈՐԻ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐՈՒ ԱՌԵՒԱՆԳՄԱՆ ՀԱՐՑԻՆ
Ինչպէս ծանօթ է, շուրջ շաբաթ մը առաջ Հալէպի յոյն ուղղափառ համայնքի Առաջնորդ Պուլոս Եազիժի եւ ասորի ուղղափառ համայնքի Առաջնորդ Եուհաննա Իպրահիմ առեւանգուեցան զինեալներու կողմէ Հալէպէն դուրս շրջանի մը մէջ: Առեւանգումէն անմիջապէս յետոյ Վեհափառ Հայրապետը նախ կապ պահեց Հալէպի մեր ազգային Առաջնորդարանին հետ եւ որոշ տեղեկութիւններ ստացաւ առեւանգման դէպքի գծով: Ապա Վեհափառ Հայրապետը առանձնաբար կապեր հաստատեց յոյն ուղղափառ եկեղեցւոյ պատրիարքարանին եւ ասորի ուղղափառ եկեղեցւոյ պատրիարքարանին հետ: Խորհրդակցութիւններէն յետոյ որոշուեցաւ յայտարարութիւն չկատարել չգրգռելու համար երկու առաջնորդները առեւանգած խումբը:
Սփյուռք
06.05.2013

ԱԿԱՆՆԵՐՈՒ ՊԱՅԹՈՒՄ ՀԱԼԷՊԻ ՀԱՅԱՇԱՏ ԹԱՂԵՐՈՒ ՄԷՋ
Բերիոյ Թեմի Ազգային Առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռէյիսեանի համաձայն՝ Հալէպի Սուլէյմանիէ հայաշատ թաղամասին մէջ վերջին օրերու ընթացքին տեղի ունեցած են ականներու պայթումներ։ Կան զոհեր եւ վիրաւորներ, որոնց կարգին Հայեր չկան։
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  751
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38