ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 29 / 5 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
Սփյուռք
06.05.2013

ԻՐԱՆ-ԱԶԷՐՊԱՅՃԱՆ՝ ՆՈՐ ՄԻՋԱԴԷՊ
Իրանի մէջ Ազէրպայճանցիներու ձերբակալութենէն ետք՝ երկու երկիրներու միջեւ կրկին լարուած մթնոլորտ մը ստեղծուած է, ինչ որ վերջերս յաճախակի դարձած է: 
Թաւրիզի ազէրպայճանական գլխաւոր հիւպատոսութիւնը Իրանի Արտաքին գործոց նախարարութեան բողոքագիր մը յղած է՝ այդ երկրին մէջ Ազէրպայճանի քաղաքացի, գիտնական-արեւելագէտ Խալիտա Խալիտի եւ անոր օգնական՝ Շամխալ Հուսէյնովի ձերբակալութենէն ետք: 
Սփյուռք
06.05.2013

ԱՐԱՄ ԱՐՔ. ԱԹԷՇԵԱՆ ԿԸ ԽՕՍԻ ԹՈՒՐՔԻՈՅ ԾՊՏՈՒԱԾ ՀԱՅԵՐՈՒ ՄԱՍԻՆ
Պոլսոյ Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արք. Աթէշեան թրքական Bugün TV հեռատեսիլի կայանին տուած հարցազրոյցի ընթացքին անդրադարձած է ներկայիս Թուրքիոյ մէջ բնակող ծպտուած Հայերու մասին, որոնց թիւը, ըստ անոր շուրջ մէկ միլիոն է։ Արամ Արք. յայտնած է, թէ այդ մարդիկը հարկադրուած եղած են թաքցնելու իրենց ազգութիւնը եւ ընդունիլ մահմետականութիւնը՝ Առաջին Աշխարհամարտի ընթացքին տեղի ունեցած ծանօթ իրադարձութիւններու պատճառով։
Քաղաքականություն
06.05.2013

Ֆինլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց նախարար Նալբանդյանին
Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Սփյուռք
06.05.2013

Հավաքական մկրտություն Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում
Մայիսի 4-ին Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Վրաստանի Հայ օգնության միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ անապահով ընտանիքների երեխաների, ծնողազուրկների եւ տարեց մարդկանց մկրտության սբ. արարողություն: ՎՀՕՄ-ի եւ եկեղեցու կողմից կազմակերպված մկրտության արարողության ընթացքում մկրտվեցին մոտ երկու տասնյակ երեխաներ: Տ. Եղիշե ավագ քահանա Հարությունյանի խոսքերով` ցանկացած մարդ, ստանալով սբ. մկրտություն, դառնում է Հիսուս Քրիստոսի հետեւորդը եւ պարտավորվում է ապրել ըստ Եկեղեցու պատվիրանների:
Հասարակություն
06.05.2013

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ
Մայիսի 4-ին ավարտվեց Համաշխարհային հայկական երիտասարդական «Ոստայն» կազմակերպության նախաձեռնած և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացված “Ստեղծագործական գյուղական երիտասարդական աշխատանք”(Creative rural youth work) խորագրով միջազգային սեմինարը, որին մասնակցում էին 11 երկրներ ներկայացնող 28 երիտասարդ առաջնորդներ և գյուղացի երիտասարդներ:
Քաղաքականություն
06.05.2013

Հայաստանի եւ Սվազիլենդի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
Մշակույթ
06.05.2013

«Իրանահայոց հանրագիտարան»-ի շնորահանդեսը Թեհրանի Գրքի միջազգային ցուցահանդեսում
Օրերս Թեհրանում, Գրքի միջազգային ցուցահանդեսի ծրագրերի շրջանակում կայացավ վերջերս Երևանում լույս տեսած՝ արվեստաբան և լրագրող Ժանետ Լազարյանի «Իրանահայոց հանրագիտարան» գրքի հայերեն տարբերակի շնորահանդեսը:
Մշակույթ
06.05.2013

Տիգրան Մանսուրյանին նվիրված երեկո կանցկացվի մայիսի 7-ին
Հայ մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նվիրված հեղինակային երեկո կանցկացվի «Մեցցո» երաժշտական ակումբում մայիսի 7-ին:
Սփյուռք
06.05.2013

Արա Գոչունյանը Պոլսում հայկական սրբավայրերի անվտանգության իմաստով մտահոգություններ չի տեսնում
Պոլսո հայոց պատրիարքարանի հարևան թաղամասում գտնվող հայկական եկեղեցու բակում մայիսի 5-ին հնչած կրակոցները նյութական և ֆիզիկական վնաս չեն պատճառել։
Սփյուռք
06.05.2013

Ատրպատականի հայոց թեմում իրանական պատվիրակության հետ քննարկվել է հայկական սրբավայրերի պահպանման հարցը
Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ Գրիգոր վարդապետ Չիֆթճյանը Սուրբ Թադեի Վանքում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պատվիրակությանը։
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  751
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38