ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 22 / 7 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
06.05.2013

Ֆինլանդիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց նախարար Նալբանդյանին
Մայիսի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնին (նստավայրը՝ Հելսինկի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
06.05.2013

Հայաստանի եւ Սվազիլենդի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
Ինչպես «Հայերն այսօր»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, մայիսի 3-ին ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ Կարեն Նազարյանը եւ Զվելեթհու Մնիսին ստորագրել են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն:
06.05.2013

Երևանի ավագանի անցան երեք ուժ. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Բարև, Երևանը» կձևավորեն քաղաքային իշխանությունը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Երևանի ավագանու ընտրութունների բոլոր 464 ընտրական տեղամասերի քվեարկության նախնական արդյունքները:
Ըստ այդ արդյունքների՝ առաջատարը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, նրան հաջորդում են «Բարգավաճ Հայաստանն» ու «Բարև, Երևան» կուսակցությունների դաշինքը: Հենց այս ուժերն էլ կներկայացնեն Երևանի ավագանին:
06.05.2013

Երեւանի քաղաքապետ վերընտրվեց Տարոն Մարգարյանը. ԿԸՀ-ն ամփոփեց նախնական արդյունքները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, կազմեց ու ստորագրեց արձանագրություն: Մայիսի 5-ին կայացած Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքների համաձայն հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը` ստանալով ձայների 55,86 տոկոսը, հետեւաբար, համամասնական ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ:
03.05.2013

Հայաստանի արտգործնախարարն այցելեց Արցախ
Մայիսի 2-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
03.05.2013

Հայ դատի հանձնախումբը եվրոպահայության համագումար կհրավիրի Հայոց ցեղասպանության 100-ամյակի անելքիների հստակեցման համար
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը մշակում է իր անելիքները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ:
03.05.2013

Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավարի հետ
Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ Կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշեց, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:
03.05.2013

«Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» մրցանակը հետմահու շնորհվեց դեսպան Կարինե Ղազինյանին
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից, ապրիլի 23-ին Լոնդոնում կայացել է հանրահայտ «Դիպլոմատ» ամսագրի «Տարվա դիվանագետ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են Միացյալ Թագավորությունում հավատարմագրված ավելի քան 150 երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ինչպես նաեւ  բրիտանական արտաքին գերատեսչության ու գործարար համայնքի ներկայացուցիչներ:
03.05.2013

ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը մասնակցեց UNESCAP-ի նստաշրջանին
Ապրիլի 29-ին Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում իր աշխատանքներն սկսեց UNESCAP-ի 69-րդ նստաշրջանը, որին մասնակցեց ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
02.05.2013

Նախարար Նալբանդյանն ընդունեց Եվրախորհրդարանի պատգամավորներին
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ ԱՀՆ մամլո գրասենյակից, ապրիլի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրախորհրդարանի «Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների» խմբակցության անդամներին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  112
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38