ՀՀ Սփյուռքի նախարարության նախագիծ
Այսօր` 23 / 3 / 2017
Որոնում`
 
Օրացույց
 
22.04.2013

Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի նախագահ. Հայաստանը միայն աշխարհին դաստիարակելու խնդիր է լուծում
Ցեղասպանության հարցը չի կարելի միայն ժողովներով և միջոցառումներով լուծել:
22.04.2013

Ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 23-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ միացել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների արդեն ավանդական դարձած ջահերով երթին միանալու կոչին։
22.04.2013

Համախմբվածությամբ եւ միասնականությամբ է միայն հնարավոր հասնել Արցախի խնդրի արդարացի լուծմանը. Տիգրան Սարգսյան
Հայերի համախմբվածությամբ եւ միասնականությամբ է հնարավոր հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ Արցախի խնդիրը հայ ազգի ապագայի խնդիրն է: «Այսօր գոյատևման կարևոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձևով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընդգծեց Սարգսյանը:
22.04.2013

Վրացագետն անհրաժեշտ է համարում Վրաստանում Հայոց Ցեղասպանության իրազեկման արշավների կազմակերպումը
Վրաստանում անհրաժեշտ է Հայոց Ցեղասպանության մասին ճանաչողական տեղեկատվություն տարածել: Այդ մասին ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Վրացագետն նշեց, որ Վրաստանում, տարբեր հանգամանքներով պայմանավորված, Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվության պակաս կա:
22.04.2013

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն` Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին»:
22.04.2013

Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:
19.04.2013

Հայ Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հանդիպումը Մայր Աթոռում
Ապրիլի 16-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ծիսական հարցերի հանձնախմբի հերթական հանդիպումը` համաատենապետությամբ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի և Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանի, մասնակցությամբ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, Տ. Գրիգոր ծայրագույն վարդապետ Չիֆթճյանի, Տ. Թաթուլ ծայրագույն վարդապետ Անուշյանի: Ժողովի աշխատանքներին մասնակցում էր նաև ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
19.04.2013

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային փառատոնի ժյուրիի անդամներին
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին: Ամենամյա այս մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և հովանավորությամբ «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի:
19.04.2013

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդման նախարարին
Ապրիլի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական առաջնորդման նախարար Սեյեդ Մոհամմադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի:
19.04.2013

Ավելանում են Դիլիջանի զբոսաշրջային հոսքերը. Հաղարծինն ու Պարզ լիճը զբոսաշրջիկներին անտարբեր չեն թողնում
Հայաստանի առողջարանային քաղաք Դիլիջանի զարգացման ռազմավարական հեռանկարային ծրագրի շնորհիվ զգալիորեն կավելանան զբոսաշրջային հոսքերը: Արդեն իսկ տուրիստական կազմակերպություններն արձանագրում են այցելությունների թվի ավելացում:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  243
 
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, ք. Երեւան,0002, Սարյան 22
Հեռ.` 53-09-38